Հայաստանը ի վիճակի՞ է պահել Զանգեզուրի միջանցքը

Հայաստանը ի վիճակի՞ է պահել Զանգեզուրի միջանցքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ի վիճակի չի լինի խոչընդոտել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ 

«Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը»։ Նման բան նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող  հիվանդին բժիշկը չի ասում, որ  նա ի վիճակի չի պայքարելու։ Տեսեք ինչ վիճակում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում հայտնվել Հայաստանը։ Ալիևի մյուս հայտարարություններին չեմ անդրադառնա, որովհետև դա այնքան լուրջ հայտարարություն է, որ ստվերում է մնացածներին։ Հայաստանն ի վիճակի չէ։

Դա նշանակում է, որ Հայաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, որ միջանցքը  խլելն ընդամենը մի փոքր «մուշտի տալու բան է»։ Խլել եմ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը իբր թե «ատամներով պաշտպանում է, որ միջանցքը չտա»։ Այնինչ Ալիևի հայտարարության տակ պարզ ուրվագծվում է, որ միջանցքը Հայաստանից վերցվելու է ռազմական ճանապարհով։ Ու եթե հիշենք Փաշինյանի հայտարարությունները, թե պատերազմը շարունակել է, որ իրեն չասեն դավաճան կամ նմանօրինակ հեքիաթներ, պարզ է դառնում, որ միջանցքը տրվելու է նույն ձեռագրով։ Ինքը՝ գերագույնը չի ուզում տալ, բայց Ադրբեջանը իրականացնում է ռազմական գործողություն։ Ու թե այս անգամ ինչքան անմեղ նահատակներ կունենանք, դա նրա համար էական չէ։ 

Փաշինյանը պիտի պատասխանի մի հարցի՝ Հայաստանը ի վիճակի՞ է պահելու միջանցքը։ Նորից դավաճան չկոչվելու համար  նա դատարկ ձեռքերով մարտի՞ է դուրս գալու, որպես զրահ օգտագործելով մեր անմեղ երեխեքին։ Աշխարհը ոտի տակ տալով, կարողացե՞լ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար «մեկից մի բան պոկի» ։ Եթե դա ռազմական գաղտնիք է, Ալիևն ինչու՞ տիրապետում այն գաղտնիքին, որ Հայաստանն ի վիճակի չի պահել միջանցքը։ Պատերազմից  հետո, երբ մեր ռազմատեխնիկան հանձնվել է Ադրբեջանին, համալրվե՞լ է։ Ես այնքան միամիտ չեմ, որ սպասեմ այդ հարցերի թվային պատասխաններին, պարզապես ուզում եմ հասկանալ՝ եթե վիճակդ ․․․ է, հարմար բառ է, չեմ նշում, ու՞մ վրա ես հույսդ դրել։ Խնկոյանի «Թռի-վռի մի ճպուռ»- ը  գոնե կիմանաս․ պատերազմից անցել է երկու տարի, դուք ձեր թիմով, ընտանիքներով թռի- վռիի մեջ եք։ Աշխարհում էլ անկյուն չեք թողել, որ «ֆռռացած չլինեք», ձմեռն իր թևերն է փռել, պատերազմից հինգ պակաս ենք, ի՞նչ ես ավելացրել։ Հնդկաստանի նուշն ու ընկույզը, Իրանի խուրման, Ֆրանսիայի «դուխիների դատարկ պաշկաները» ու՞ր մնացին։ Թե հույսդ դրել ես, որ մի հինգ հազար էլ Եռաբլուրում կավելացնես ու էլի մարսե՞ս․․․ Հայաստանի համբերության բաժակը կարմիր գծի վրա է, Նոր տարվա շեմին չկտրես այդ թելը։ Նույն ձեռագրով չաշխատես, երբ մարդիկ խառնված են, դա քեզ համար  ամենալավ ժամանակն է։ Մեր Նոր տարին 4,5 տարի է՝ թաղել ես։