Թուրքիայում վերականգնվել է Instagram-ին հասանելիությունը
Թուրքիայում վերականգնվել է Instagram սոցկայքին հասանելիությունը։ Այս մասին հայտարարում է այդ երկրի Տրանսպորտի նախարարությունը։
Հիշեցնենք, որ համաշխարհային առաջատար այս սոցկայքի հասնելիությունը Թուրքիայում սահմանափակվել էր օգոստոսի 2-ին։ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ նման որոշում է կայացվել, քանի որ Instagram-ը խախտել է օտարերկրյա սոցկայքերի՝ Թուրքիայում գործունեություն ծավալելու հետ կապված թուրքական օրենսդրությունը։
Կարծիքներ