Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Ռուբենի Կիրակոսյանը 2022 թվականի հունվարի 24-ից  նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Կենսագրություն

Ծնվել է 1991 թվականի հունիսի 30-ին, Երևան քաղաքում:
2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

VIII-X.2013թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ
X-XII.2013թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ
2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ
2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ
2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ
2022թ. հունվարի 24-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: