Հավանաբար Փաշինյանը շանտաժ է արել Ռուսաստանին
«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանը:
-ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվեց նոր մարդ` ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով որոշ ժամանակ առաջ մի քանի հակառուսական հայտարարություններ է արել, կողմ արտահայտվել, որ մեր տարածաշրջան մտնի Թուրքիան: Ի՞նչ ազդեցություն կունենա այս նշանակումը հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Այդ առումով Գուրգեն Արսենյանի «բախտը բերել է», որովհետեւ նրան գրեթե ոչինչ չի մնացել անելու, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները վատանանան: Դրանք ամենացածր մակարդակում են Վաղարշակ Հարությունյանից հետո: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ նշանակումն ընդունելուն, կենցաղային օրինակով ասեմ. Էն որ ծնողներն արդեն տան տղուց այնքան են զզված, որ ասում են՝ ում ուզում ես՝ կին բեր, մեկա մենք դրա դեմը հաց չենք դնելու, նրա ձեռքի հացը չենք ուտելու, նրա բարեւը չենք առնելու: Բայց որպեսզի դու էլ մեր կյանքը չուտես, պետք է կին ունենաս, մեզ համար միեւնույնն է, ում ուզում ես՝ բեր: Այսինքն, Ռուսաստանը, չեմ կարծում, թե մեծ խանդավառությամբ է համաձայնություն տվել: Ամենայն հավանականությամբ, ինչը որ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, շանտաժ է արվել ռուսական իշխանություններին, որ եթե դուք չընդունեք դեսպանի՝ մեր առաջադրած թեկնածուին, մենք չեն ընդունի ձեր ցանկացած դիվանագետի: Իսկ նման իրավիճակում, երբ տարածաշրջանային մեծ լարվածություն կա, Վրաստանում են լուրջ իրադարձություններ տեղի ունենում, Հայաստանում են իրադարձություններ տեղի ունենում՝ Արեւմուտքի ուժերի ազդեցության տակ, իրանա-իսրայելական հակամարտությունն է եռում, Ռուսաստանը Ուկրաինայում դժվարություններ ունի, Ռուսաստանը չէր գնա այստեղ նոր խնդիրների ստեղծման ճանապարհով: Եւ այս բարդ վիճակում Փաշինյանը կարող էր շանտաժ անել: Բայց, եթե վերադառնանք մեր կենցաղային օրինակին, ծնողները, որոնք որդուն ասել են՝ որ անառակին ուզում ես բեր, իրենք արդեն պլան Բ ունենում են, որ, հերիք է՝ այդ անառակը այդ ընտանիքում մի կարմիր գիծ հատի, երկուսի քամակին էլ կտան կշպրտեն դոուրս:
Հարցազրույցն ամողջությամբ կարող եք դիտել HraparakTV-ի երեկոյան եթերում, շաբաթ օրը:
Կարծիքներ