Էթնան ժայթքումից հետո բարձրացել է 22 մետրով
Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը՝ Էթնան, որը գտնվում է Իտալիայում, ժայթքումից հետո բարձրացել է քսաներկու մետրով։ Համաձայն մասնագիտական չափումների, Էթնայի ներկայիս բարձրությունը կազմում է 3369 մետր։
Նախորդ չափման արդյունքը եղել է 3347 մետր։ Գիտնականները նշում են, որ բարձրության աճը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի ժայթքումից հետո։ Մասնավորապես, Վորագինե խառնարանից հուլիսի չորսին լավայի արտանետումից հետո խառնարանի բարձրությունը նախ կազմել է 3354 մետրի հետո հասել է 3369 մետրի։
Այս մասին հայտնում է Euro Puls-ը։
Կարծիքներ