Ղազախստանում ողջունել են Ուզբեկստանի անդամակցությունը Թյուրքական խորհրդին

Ղազախստանում ողջունել են Ուզբեկստանի անդամակցությունը Թյուրքական խորհրդին

Ղազախստանի կառավարությունը ողջունել է Ուզբեկստանի Հանրապետության անդամակցությունը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին։ Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Ուզբեկստանի անդամակցության հրամանագիրը այդ երկրի նախագայ Շավկատ Միրզյաեւը ստորագրել է սեպտեմբերի 14-ին։ Հիշեցնենք, որ Թյուրքական խորհուրդը ստեղծվել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից՝ 2009 թվականին։ Վերջինիս անդամակցում են Թուրքիան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը։