Հաստատել է, որ տեղափոխվել է Իսրայել 

Հաստատել է, որ տեղափոխվել է Իսրայել 

Հումորիստ Սեմյոն Սլեպակովը հաստատել է, որ տեղափոխվել է Իսրայել։ «Սկզբում ես փորձեցի տեսակցություն խնդրել Մոսկվայում իսրայելական հյուպատոսարանում։ Սակայն ինձ մերժեցին, քանի որ մոտ մեկ տարի պետք է սպասեի, որ հերթս հասներ։ Այնտեղ ասացին, որ սպասեմ»,- մանրամասնել է Սլեպակովը, հավելելով, որ հյուպատոսարանից զանգի փոխարեն իրեն տարբեր անծանոթ համարներից զանգել են եւ վիրավորական արտահայտություններով ուղարկել «գրողի ծոցը»։

Սլեպակովը հեռացել է Ռուսաստանից ծնողների եւ 92-ամյա տատիկի հետ։ Նշենք, որ նա բացահայտ հանդես է գալիս ռուս-ուկրաինական ռազմական ճգնաժամի դեմ։