Կրասնոդարում կվերանորոգեն հայ վաճառականի կառուցած ջրաղացը

Կրասնոդարում կվերանորոգեն հայ վաճառականի կառուցած ջրաղացը

Ռուսաստանի Կրանսոդար քաղաքում 42 միլիոն ռուբլի է հատկացվել հայ վաճառական Կիրկոր Քիոր-Օղլու կառուցած ջրաղացը վերականգնելու համար։ Ջրաղացը կառուցվել է 1921 թվականին՝ Սեվերնի եւ Չկալովի փողոցների խաչմերուկին, պարսկահպատակ հայ վաճառական Կիրկոր Քիոր-Օղլու կողմից, ում պատկանել են Կումանյան Տրեխգորնի գարեջրի եւ լիմոնադի գործարանները, բնակելի տուն եւ հացի փուռ Գոգոլի փողոցում։ Այս մասին հայտնում է «Կուբան 24»-ը։

Ջրաղացը հանդիսանում է ռեգիոնալ նշանակության արդյունաբերական ճարտարապետության կոթող, սակայն արդեն երկար ժամանակ գտնվում է վատ վիճակում։ Իշխանությունները բազմաթիվ անգամներ են հայտարարել, որ այն անհրաժեշտ է վերականգնել։ Ներկայումս տեղի իշխանությունները որոնում են կապալառու, ով կիրականացնի անհրաժեշտ աշխատանքները։