Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ բան կարող է անել, որը կբխի Նիկոլի շահերից․ Սաղաթելյան (տեսանյութ)

Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ բան կարող է անել, որը կբխի Նիկոլի շահերից․ Սաղաթելյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն այսօր Աշտարակում Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, թե չի տեսել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրապարակած «սկանդալային» ձայնագրությունը։ 

Փոխարենը հրապարակված ձայնագրությունից տեղյակ էր Քոչարյանի թիմակից, «Հայաստան» դաշինքի անդամ և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Վերջինս Hraparak.am-ի հետ զրույցում գնահատելով ձայնագրությունը, ասաց․ «Դե, միայն էն փաստը, որ մարդը հաճախ իրեն դնում է գժի տեղ՝ ինչ-որ բաներ «կռուտիտ» լինելու համար և իր բերանով պատմում է, ինչ ասեմ ես։ Թող քաղաքացիները տեսնեն, ենթադրեն։ Ընդհանրապես, ինձ համար իր հետ կապված որևէ բան վաղուց այլևս զարմանալի չէ»։

Դիտարկմանը, թե շատերը մեկնաբանեցին այնպես, որ դա Սերժ Սարգսյանի կողմից ավելի շատ PR էր Նիկոլ Փաշինյանին ու նախընտրական նվեր, Փաշինայնն էլ այսօր օգտվել է դրանից, Սաղաթելյանն ասաց․ «Տեսեք, կատուներ են լինում, որ ոնց գցում ես՝ ոտերի վրա կանգնում են, էդ Փաշինյանն է, այսինքն՝ ամեն մի բան կարող է իր օգտին օգտագործել։ Պատերազմում պարտությունն է էդ մարդն իր օգտին օգտագործում, ուր մնաց՝ ինչ-որ փաստեր»։

Իսկ նախընտրական այս շրջանում Սերժ Սարգսյանի հրապարակած այս ձայնագրությունն, ըստ իրեն,Փաշինյանի օգտի՞ն էր ավելի շատ, թե՞ ի վնաս նրա էր։

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ բան կարող է անել, որը կբխի Նիկոլի շահերից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում