Որ դեպքում Թբիլիսին և Մոսկվան կվերականգնեն հարաբերությունները

Որ դեպքում Թբիլիսին և Մոսկվան կվերականգնեն հարաբերությունները

Ռուսաստանն ու Վրաստանը կվերականգնեն դիվանագիտական ​​հարաբերությունները, եթե Թբիլիսին նման ցանկանություն ունենա, սակայն մինչ այժմ Վրաստանի իշխող կուսակցությունը դա ի ցանկանում։

RT-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մեզ համար վրացական այս իշխանություններն ու վրացական [իշխող] կուսակցությունը մտերիմ չեն։ Նրանք բոլորովին այլ գաղափարներ ունեն, նույնիսկ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնում չեն ուզում։ 

Սա ապագայի հարց է. եթե նրանք մի օր ցանկանան վերականգնել, մենք կվերականգնենք, թեև կարող ենք համագործակցել առանց դիվանագիտական ​​հարաբերությունների»,- ասել է Մեդվեդևը։