Որքանով է ազատության սխալ ընկալումը քայքայիչ․ Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

Որքանով է ազատության սխալ ընկալումը քայքայիչ․ Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

1․ Ազատության կեղծ ընկալման ապակառուցողականությունը

Եվ կաթոլիկների եւ ուղղափառների առաջ այսօր նույն խնդիրներն են ծառացած, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ մարտահրավերները, նույն խնդիրները որոնք պետք է լուծել հիմնվելով քրիստոնեական ավանդության վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսպես կոչված սպառողական հասարակության մեջ, ինչ է կատարվում այն մարդու մոտ, որի մոտ ապամոնտաժված են ցանկացած բարոյական տաբուները։ Ի դեպ, տաբուների կործանումն ինքնին դրական է ընկալվում, չէ որ նպատակը մարդուն լիովին ազատագրելն է։ Սակայն մենք էլ գիտենք չէ, որ մարդը անմեղ արարած չէ, եւ ամբողջովին ազատագրելով մարդուն, ազատագրում ենք նաեւ նրա մոտ եղած մութ, կամ ինչպես հույները կասեին՝ դիոնիսյան նախասկիզբը։ Մենք ազատում ենք բնազդները եւ հետո փորջում ինչ-որ կարգուկանոն հաստատել այդ մեղքից ազատված անհատականության վրա՝ օրենքներ սահմանելով։ Ահա, ուրեմն, մենք ամբողջ ժամանակ կոկորդիլոսի արցունքներ ենք թափում կոռուպցիայի կամ քրեական խնդրի հետ կապված։ Սակայն իրականում դրանից չէ, որ պետք է սկսել։ Ոչ մի իրավապահ համակարգ ի զորու չէ հաղթել մեղքը, իսկ կոռուպցիան եւ քրեական խնդիրը մարդու մեղքի արդյունքն են։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այսօր․ ազատագրված սպառողական հասարակությունը չի կարող այլեւս զսպել մարդկային արատները եւ հրաժարվում է դրանցից։ Արեք ինչ ուզում եք։ Ավելին, արատները օրինականացվում են, օրենսդրորեն արդարացվում։ Այս ամբողջն ի վերջո բերելու է մարդկային անհատականության կործանմանը, սարսափելի ճգնաժամի, որը ժամանակ առ ժամանակ պոռթկում է հասարակության մեջ տնտեսության, ֆինանսների, քաղաքականության եւ բնապահպանության ոլորտներում ․․․ Աշխարհը այժմ գտնվում է խռովքի մեջ, իսկ այդ խռովքի պատճառը ոչ թե այս կամ այն իրադարձությունն է, որոնց մասին ամեն օր իմանում ենք նորությունների հեռուստատեսային թողարկումներից, այլ ինքը մարդը, մարդկային անհատականությունը։ Ահա սա է հիմնական մարտահրավերը այն մարդկանց համար, ովքեր կրում ենք քրիստոնեական ավանդույթ իրենց մեջ, Եկեղեցու համար՝ եւ Արեւելքում եւ Արեւմուտքում, եւ Ուղղափառ Եկեղեցու համար, եւ Կաթոլիկ Եկեղեցու համար։

 

2․ Սահմանելով հոգեւոր առաջնահերթությունները

Պետք է ճիշտ սահմանել առաջնահերթությունները․ հոգեւոր կյանքը հոբբի չէ, ոչ էլ զվարճանք, որին հնարավոր է ժամանակ ունենանք կամ ոչ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցում ենք մնացած ամեն ինչը։ Երբ դուք ձեր իրերն եք հավաքում ճամփորդության համար, ապա ուղեպայուսակում իրերի պարունակության ծավալը, եւ այն, թե որ իրերը կարելի է տեղավորել կամ ոչ, կախված է ոչ միայն այն բանից, թե այդ իրերը որքան շատ են, այլ նաեւ այն հաջորդականությունից, որով դուք դասավորում եք իրերը, առաջնահերթություն տալով որոշ իրերի։ Երբ մենք թոհուբոհի մեջ ենք անցկացնում մեր կայքը, վազվզում ենք այստեղ-այնտեղ, եւ նույնիսկ միշտ չէ, որ հասկանում ենք՝ ինչի համար, մենք իրապես ոչ մի բան չենք հասցնում եւ շատ ենք հոգնում։ Երբ մենք սկսենք մեր օրը աղոթքով, մենք գցում ենք այն հիմքը, որի վրա էլ կառուցվելու է ըստ պատշաճի մնացած շինությունը եռւ այդ դեպքում, ինչպես Սուրբ Գրքում է ասվում, բարեպաշտ մարդը ինչ էլ որ անի, կհաջողի /համեմատ՝ Սաղմ1։3/։

 

3․ Մեղքի բերած տկարությունը

Երբ մարդը տառապում է հպարտությամբ, նա դառնում է չափազանց խոցելի եւ թույլ։ Նրան թվում է, որ նա ուժեղ է, չէ որ հպարտությունը ամենից հաճախ սողոսկում է ուսյալ, հաջողակ ու խելացի մարդկանց մտքից ներս։ Սակայն հեռացնելով Աստծուն սեփական կյանքից, եւ Նրա տեղում դնելով սեփական ես-ին, մարդը դառնում է չափազանց խոցելի։ Զայրույթը ծայրահեղ դրսեւորումն է մարդու՝ այլոց հետ ունեցած անհամաձայնության, որը արտահայտվում է ամենից նողկալի ձեւերով։ Զայրույթի մեջ մենք մի տեսակ տեսնում ենք մեղքի դեմքը, նրա այլանդակությունը, նրան աննորմալությունը, չէ, որ նորման հանդիսանում է Աստծո օրենքի կատարումը, Աստծո պատգամներին ականջալուր լինելը, այդ պատգամների համաձայն կենցաղավարություն ունենալը։ Դա է Աստծո որոշած կյանքի նորման, իսկ մեղքը այդ նորմաների խախտումն է՝ աննորմալությունը, հիվանդությունը, ինչպես ասում են Սուրբ Հայրերը։