Թրամփն իրեն քննադատող ամերիկյան ԶԼՄ-ներին անվանել է «անօրինական» եւ «կոռումպացված»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Արդարադատության նախարարությունում ունեցած իր ելույթի ընթացքում, որ ամերիկյան այն լրատվամիջոցները, որոնք քննադատում են իրեն՝ «անօրինական» են եւ «կոռումպացված»։ CNN, MSNBC եւ մի շարք այլ լրատվամիջոցներ, որոնց անունները չի ներկայացրել, ըստ Սպիտակ տան ղեկավարի, 97,6 տոկոսով իր մասին վատ բաներ են գրում եւ դրա վերջը պետք է տալ։
Դա, ըստ նրա, պետք է դիտարկվի որպես ոչ օրինական։ Թրամփը, դատախազների եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների առջեւ ունեցած իր ելույթում լրատվամիջոցներին համարել է որպես «Դեմոկրատական կուսակցության ձեռքին եղած քաղաքական գործիք»։ Նա համոզմունք է հայտնել, որ լրատվամիջոցներն ազդում են դատավորների վրա, ինչը էականորեն փոխում է օրենքը։ Ըստ նրա՝ իր դեմ աշխատողները դա անում են միմյանց հետ փոխհամաձայնեցված կերպով։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը թիրախավորում է մամուլին։
Կարծիքներ