Ինչո՞ւ չասացիք՝ ընկերներ ձեր ջինսերով, բոթասներով և մայկաներով Երևան քաղաքի բարձրագույն ներկայացուցչական մարմնի նիստին ներկայանալը դա վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ

Ինչո՞ւ չասացիք՝ ընկերներ ձեր ջինսերով, բոթասներով և մայկաներով Երևան քաղաքի բարձրագույն ներկայացուցչական մարմնի նիստին ներկայանալը դա վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ

 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի իր այսօրվա ելույթներից մեկում ասում է, որ շեյխերը Երևանի քաղաքապետի հետ հանդիպման են գալիս ջինսերով, բոթասներով և մայկաներով: Նա կարծում է, որ սա վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ:
Գրեթե նույն բանն էլ երեկ ասաց Երևանի քաղաքապետ Հակ Մարությանը:

Ամբողջովին կիսում եմ Ձեր մոտեցումը, բայց հարց է առաջանում. Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություն իրականացնող պետական մարմին է, իսկ Երևան քաղաքի ավագանին՝ Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, իսկ ինչու՞ 1 տարվա մեջ մեկ անգամ չասացիք՝ ընկերներ ձեր ջինսերով, բոթասներով և մայկաներով Երևան քաղաքի բարձրագույն ներկայացուցչական մարմնի նիստին ներկայանալը դա վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ:

Պարոն Հայկ Մարության, երբ որ ես այդ մասին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմնի նիստերից մեկի ժամանակ ասացի, ինչու՞ չասացիք, որ ես ճիշտ եմ՝ նախընտրելով պաշտպանել պետական ինստիտուտի նկատմամբ այդ վերաբերմունքը»: