Քուվեյթն հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին

Քուվեյթն հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին

Քուվեյթի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում ֆիքսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայից առաջին մահացության դեպքը։ Այս մասին հայտնում է «ԿՈՒՆԱ» լրատվական գործակալությունը։ Մահացածը Հնդկաստանի քաղաքացի է, տղամարդ, 46 տարեկան։ Նշենք, որ Քուվեյթում կա 479 վիրուսակիր։