Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է. դեսպան

Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է. դեսպան

Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա ասաց, որ և՛ Իրանը, և՛ Հայաստանը կողմ են այս նախագծի իրականացմանը, և նախագծային աշխատանքներ են իրականացվել՝ հույս հայտնելով, որ շինարարությունը նույնպես կսկսվի։

Նրա տվյալներով՝ 2024 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում երկրների միջև կատարվել է ավելի քան կես միլիոն սահմանային ուղևորություն։

«Սահմանները հատել է 126 հազար բեռնատար՝ չհաշված ավտոբուսներն ու մեքենաները։

Անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 755 մլն դոլար, և մենք ցանկանում ենք այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հետո՝ 3 մլրդ դոլարի։

Ագրակ-Քաջարան ճանապարհի կառուցման գործում առաջընթաց է գրանցվել, իսկ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները վերջնական փուլում են»,- հավելել է Սոբհանին։