Կեսգիշերից թշնամին դադարեցրել է կրակոցները Ասկերանի շրջանում

Կեսգիշերից թշնամին դադարեցրել է կրակոցները Ասկերանի շրջանում

Hraparak.am-ին Արցախի աղբյուրները հայտնեցին,որ գիշերը ժամը 24։00-ից սկսած մինչ այս պահը թշնամին է դադարեցրել կրակոցները Արցախի Ասկերանի շրջանների բնակավայրերի ուղղությամբ։
Միակ խնդիրն այս պահի դրությամբ մնում է գազի հարցը։

Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ադրբեջանցիների հետ բանակցություններում դրական պատասխան ստանալ, որպեսզի հայկական կողմը սկսի սակրավորման աշխատանքները վթարված գազատարի հատվածում։ Մայրաքաղաքում և այլ հարակից շրջաններում էլեկտրաէներգիայի խնդիր այս պահին չկա։