Մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն

Մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կրկին աղմկահարույց հայտարարություն է արել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցիների մասնակցության հարցին։ 

Սուքիասյանը նշել է, որ Արցախի բնակչության մեծ մասն, ըստ իրեն, պատերազմի ժամանակ չի մասնակցել մարտական գործողություններին։ Նա նաև նշել է, որ որոշ անձինք միտումնավոր սաբոտաժի են դիմել կամ տեղեկություններ են փոխանցել։ «Սա բոլորը գիտեն։ Մնացածը կերևա դատական գործերից»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ինքը արցախցիների շրջանում շատ ընկերներ ունի, որոնց օգնել է աշխատանքի հարցում։ Նա ընդգծել է, որ Արցախի շատ բնակիչներ արժանավոր, աշխատասեր մարդիկ են, բայց միևնույն ժամանակ շեշտել է, որ իրենց գնահատականներում պետք է առաջնորդվել թվերով ու փաստերով։

«Եթե Արցախում բնակվում էր 150 հազար մարդ, արդյոք նրանցից քանիսն են զոհվել պատերազմի ընթացքում, իսկ ՀՀ-ից՝ քանիսը։ Երբ համեմատում ենք, ակնհայտ է դառնում, որ շատերը չեն կռվել։ Սա է իմ ասածի էությունը»,- ասել է Սուքիասյանը։