Մի քանի պարզ կանոններ ճամփորդել ցանկացողների համար
Եթե ցանկանում եք ճամփորդել, պլանավորման պահից փաստաթղթերի առումով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների.
անհրաժեշտ է ստուգել ճամփորդական փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը,
անկախ երեխայի տարիքից երկրից դուրս գալու համար պարտադիր անհրաժեշտ է անձնագիր, միայն ծննդյան վկայականով հնարավոր չէ ճամփորդել,
եթե անձը չի ունեցել որևէ երկրի վավեր անձնագիր, այլ պետությունից որպես ՀՀ քաղաքացի Հայաստան է վերադարձել վերադարձի վկայականով, անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ ՀՀ վերադառնալուց հետո այդ վկայականը այլևս չի համարվելու անձը հաստատող փաստաթուղթ և դրանով չի կարողանալու դուրս գալ Հայաստանից, անհրաժեշտ է ստանալ անձնագիր,
ճամփորդելուց առաջ պարզել հյուրընկալող պետության իրավական պահանջները. տվյալ երկիր մուտք գործելու համար անձնագիրը առնվազն ինչքան ժամկետով պետք է վավերական լինի,
եթե երեխան ճամփորդելու է առանց ծնողի, պարզել հյուրընկալ պետությունը ուղեկցողից պահանջելու է ծնողի գրավոր համաձայնությունը, թե ոչ,
անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, որ այս տարվա հունվարի 1-ից այլևս ՀՀ անձնագրերում չեն դրվում օտարերկրյա պետությունում վավերականության կլոր կնիքները, անձնագիրը համարվում է վավերական փաստաթղթում նշված ընդհանուր ժամկետով, անկախ կլոր կնիքի առկայությունից կամ բացակայությունից,
Վրաստան կարող է անձը մեկնել նաև նույնականացման քարտով, եթե անձնագիրը մոտը չէ, բայց նույնականացման քարտը պետք է պարտադիր լինի չիպով քարտերից և անձնագրի ժամկետը պետք է լրացած չլինի:
Մնացական Բիչախչյան
Կարծիքներ