Շուշիում սկսել են ադրբեջանական հեռուստաալիքներ հեռարձակել

Շուշիում սկսել են ադրբեջանական հեռուստաալիքներ հեռարձակել

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ԼՂ Ադրբեջանին անցած տարածքներում սկսել են ադրբեջանական հեռուստաալիքներ հեռարձակվել։ Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների ստեղծվել է տեխնիկական ապահովման ցանց՝ վերգետնյա հեռուստա եւ ռադիո հեռարձակում ապահովելու համար։

Ընդ որում, այդ տարածքներում ստեղծված ցանցը միացվել է Ադրբեջանի մյուս շրջաններում առկա հեռարձակման ցանցին։ Մասնավորապես, ցանցը ծածկելու է Շուշին, Հադրութը, Ջեբրայիլը, Լաչինը եւ Քելբաջարը։