Ճիշտ որոշում է. Էրդողանը՝ Նեթանյահուին ձերբակալելու որոշման մասին
ՄՔԴ-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ձերբակալման թույլտվության մասին որոշումը Իսրայելին ընդդիմացող երկրների հաղթանակն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիանթեփի Շահինբեյ ժողովրդական գրադարանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:
«Միջազգային քրեական դատարանը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Բայց Նաթանյահուն երբեք էլ չի ենթարկվել նախկին որոշումներին։ Եվ սրան նույնպես չի ենթարկվի։ Բայց անկախ նրանից, կենթարկվի, թե՝ ոչ, այս որոշման փաստը Իսրայելին ընդդիմացող երկրների հաղթանակն է։ Սա շատ կարևոր էր», - պատասխանել է Էրդողանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Նաթանյահուի ձերբակալության թույլտվության ՄՔԴ-ի որոշումը:
Ըստ Թուրքիայի նախագահի, այժմ կհետևենք, թե ինչ քայլեր կձեռնարկի Նաթանյահուն՝ ի պատասխան դատարանի որոշման։
Կարծիքներ