Հայազգի լուսանկարիչների ցուցահանդեսը Մոսկվայում 

Հայազգի լուսանկարիչների ցուցահանդեսը Մոսկվայում 

Մոսկվայի HSE ART GALLERY արտ-տարածքում, որը գտնվում է Մոսկվայի ժամանակակից արվեստի կենտրոնում, դեկտեմբերի 10-ից մինչեւ հունվարի 22-ը տեղի կունենա «Հայացք դեպի Լուսին» ցուցահանդեսը։

Ցուցադրությունները նվիրված են էկրանային արվեստներին՝ հեղինակային կինոյին, վիդեարտին, խաղային գրաֆիկային եւ անիմացիային, որոնք միավորված են միասնական ցուցադրության տարածքում եւ միասնական իմաստային դաշտում։ Ցուցահանդեսին կցուցադրվեն նաեւ Իրինա Աղասարյանի եւ ռեժիսոր Իննա Սահակյանի գործերը։