Կոնսենսուս

Կոնսենսուս

Արցախի նախընտրական ընտրարշավը սկսելուն դեռ ամիսներ կան, բայց լուրեր ենք ստանում, որ գեներալիտետը ներքին կոնսենսուս է կայացրել, որ միմյանց դեմ չեն խոսելու, հատկապես սեւ քարոզչություն չեն իրականացնելու, եւ դա ինչ-որ առումով մեսիջ է լինելու նաեւ հայաստանյան իշխանություններին, որ անթույլատրելի է գեներալիտետին հարվածի տակ դնելը։

Իսկ այս մրցապայքարում առնվազն մի քանի թեկնածու կա ընդգրկված, որոնք նախկին հրամանատարներ են՝ Վիտալի Բալասանյան, Սամվել Բաբայան։ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ է հանդես եկել Հայկազովի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը։ Հնարավոր կլինի՞ արդյոք մինչեւ վերջ պահպանել համերաշխությունը, թե՞ ընտրությունները մոտենալուն պես կրքերը կշիկանան ցույց կտա ժամանակը։