Սալահն ու «Լիվերպուլը» չեն կարողանում համաձայնեցնել նոր պայմանագրի պայմանները 

Սալահն ու «Լիվերպուլը» չեն կարողանում համաձայնեցնել նոր պայմանագրի պայմանները 

Անգլիական «Լիվերպուլ» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը շարունակում է բանակցություններ վարել ակումբի հետ՝ պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Այն, հիշեցնենք, որ ավարտվում է 25 թվականի ամռանը։ Ինչպես գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր սոցկայքի էջում, կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։

Համաձայն լրագրողի՝ Սալահն ունի այլ հեռանկարային տարբերակներ, որոնք կապված են կամ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու, կամ եվրոպական այլ ակումբներում կարիերան շարունակելու հետ։ Ընթացիկ սեզոնին Սալահը մասնակցել է 17 ֆուտբոլային հանդիպման, խփել է 10 գոլ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Համաձայն Transfermarkt-ի, Սալահի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։