Ինչպիսին կլինեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Ջո Բայդենը

Ինչպիսին կլինեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Ջո Բայդենը

Teneo Intelligence-ի՝ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով խորհրդական Անդրիուս Տուրսան կարծում է, որ եթե Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվի Բայդենը, ապա կբարելավվեն ԱՄՆ եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունները եւ կթարմացվեն ԱՄՆ հանձնառությունները ՆԱՏՕ-ի հանդեպ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Միաժամանակ, ըստ մասնագետի, ամերիկա-եվրոպական հարաբերությունների բարելավումը կբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման։ «Ընդհանուր առմամբ հնարավոր է, որ Բայդենի նախագահությունը բացասական լինի Մոսկվայի համար, քանի որ հռետորաբանության տեսակետից, ինչպես նաեւ բովանդակության տեսակետից, այլ բան հնարավոր չէ ակնկալել։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն երկար ժամանակ խիստ դիրքորոշում է ունեցել նախագահ Պուտինի վարչակազմի հանդեպ»,- ասել է Տուրսան։ Bluebay Asset Management -ի զարգացող շուկաների մասնագետ Թիմոթի Աշն էլ բացառում է այն, որ Ռուսաստանի հանդեպ հնարավոր է արագ կերպով նոր սանկցիաներ սահմանվեն։ «Հարաբերությունները Մոսկվայի եւ Վաշինգտոնի միեւ կվատանան, սակայն ես վստահ չեմ, որ մենք պետք է անհապաղ սկսենք «հետաձգված» սանկցիաները կիրառել։ Բոլոր թեկնածուները, որոնք կղեկավարեն Ռուսաստանի հետ հարաբերությունները Բայդենի վարչակազմում, բավական փորձառու են եւ հավասարակշռված։ Նրանք չենք ցանկանա սանկցիաներ սահմանել հանուն այն բանի, որ սանկցիաներ են սահմանել։ Նրանք կուզենան օգտագործել դրանք համամասնորեն եւ տրամաբանված կերով»,- ասել է Աշը, հավելելով, որ Միացյալ Նահանգների համար կարեւոր է ունենալ գործարար հարաբերություններ Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանա ապահովել ԱՄՆ ռազմավարական շահերը։ Բայդենի շրջապատը կփորձի նախ հասկանալ, թե որտեղ կկարողանա ռուսների հետ գոյակցել, ինչպես օրինակ՝ սպառազինությունների վերահսկման ոլորտում, կամ էլ հակամարտությունների ռիսկերի նվազեցման հարցում Ուկրաինայում, Բելառուսում եւ Թուրքիայում, եւ սանկցիաները եղած գործիքակազմում կլինեն միայն հերթական գործիքը եւ ոչ թե գլխավորը կամ ամենից կիրառվողը։