Թրամփի իմփիչմենտին կողմ քվեարկած կոնգրեսականները զրահաբաճկոններ են գնում

Թրամփի իմփիչմենտին կողմ քվեարկած կոնգրեսականները զրահաբաճկոններ են գնում

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենտ հայտարարելուն կողմ քվեարկած հանրապետական կոնգրեսական Պիտեր Մեյերը հայտարարել է, որ նա եւ իր միշարք գործընկերները, սեփական կյանքի դեմ ոտնձգություն իրականացնելու մտավախությունից ելնելով, տեղաշարժվում են զինված թիկնազորի ուղեկցությամբ եւ ձեռք են բերել զրահաբաճկոններ։ MSNBC-ն հայտնում է, որ Մեյերը եւ եւս տասը հանրապետական կոնգրեսականներ, ովքեր աջակցել են Թրամփին իմփիչմենտ հայտարարության, հայտարարել են, որ նման որոշում կայացրել են այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է թեկուզ մասնակի սեփական մեղավորությունը ընդունել՝ հունվարի վեցին տեղի ունեցած իրադարձություներում։ Մեյերը նաեւ հայտարարել է, որ ինքը եւ իր գործընկերները միջոցներ են ձեռնարկում իրենց ընտանիքի անդամների ու հարազատների անվտանգության ապահովման համար։