Լաչինում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Լաչինում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած Լաչինում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը։ Զորավարժություններին մասնակցել են հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Հիշեցնենք, որ Բաքվում էլ մեկնարկել են թուրք-ադրբեջանա-պակիստանյան «Երեք եղբայր 2021» զորավարժությունները։

Ուշագրավ է այն, որ ադրբեջանական առանձին լրատվամիջոցներ այս մասին ադրբեջանական ռազմական նախարարության տարածած պաշտոնական հայտարարությունը ներկայացնում են թերեւս որոշակի ենթատեքստեր ունեցող «թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները հեռացան Լաչինից» վերնագրի ներքո։