2020 թ.-ի հունիսին նա նույն ինքնավստահ տեսքն ուներ. Մետաքսե Հակոբյան

2020 թ.-ի հունիսին նա նույն ինքնավստահ տեսքն ուներ. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սովորաբար չեմ լսում ո՜չ Հարությունյան Արայիկի ո՜չ Փաշինյան Նիկոլի ելույթները. պողպատե նյարդեր են պետք... Մի կերպ տրամադրվեցի ու...առաջին երկու րոպեն Նիկոլի ոճի մեջ «բացահայտում» արեց ու ըստ իրեն մենք 30 տարի հաղթած չէինք, իսկ հազարավոր զոհերն ու Հայրենիքի կորուստը լոկ անհաջողություն է...ընդամենը 2 րոպե խոսեց անվտանգությունից ու ակամայից հիշեցի.«Արցախի օդը 100 տոկոսով փակ է» ու անհանգստացա...2020 թ.-ի հունիսին նույն ինքնավստահ տեսքն ուներ: Իսկ դավաճանություն եղել է և ինչքան էլ բարձր ձայնով ու «խրոխտ» տեսքով հերքեն, միևնույն է, մեր հայկական երկու պետությունների ներկայիս քաոսային վիճակի պատասխանատուները հենց վերոնշյալ անձինք են...

Մնացած 8 րոպեն փող, փող ու էլի փող...մի պահ կրթությունից խոսեց ու հարց առաջացավ, թե դուք ի՞նչ կապ ունեք կրթության հետ, երբ եղածն էլ եկած օրվանից շնչակտուր վերացնում եք: Մինչև վերջ լսեցի ու զգացի, որ ամենևին էլ չեմ նյարդայնանում...մի փոքր էլ համբերություն ու... »: