Մենք առանց հուշագրի չենք կազմի կոալիցիա․ «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը

Մենք առանց հուշագրի չենք կազմի կոալիցիա․ «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը

«Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան լայվերով արդեն հայտնել է, որ կկազմենք կոալիցիա ընդդիմադիր ուժերի հետ, բայց դա կլինի բացառապես ստորագրությամբ եւ հուշագրով»։ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար Ամալյա Սարգսյանը։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Տիկգրան Ավինյանից հետո ամենաշատ ձայները հավաքած Հայկ Մարությանի թիմը առաջարկել է, որպեսզի ընդդիմադիրներն առանց կոալիցիոն հուշագրի իրեն ընտրեն քաղաքապետ։ Հայկ Մարությանի թիմը չի պատրաստվում իշխանություն կիսել մյուս ուժերի հետ։