«Հիմա միգուցե գաք իմ տե՞ղը նստեք»․ Չարենցավանում մի կին փորձում էր խոչընդոտել Քոչարյանի հանդիպումը
Այս պահին Չարենցավան քաղաքում ընթանում է «Հայաստան» դաշինքի նախընտարական քարոզարշավը։ Այն անցկացվում է Չարենցավանի երաժշտական դպրոցում։ Երբ ելույթ էր ունենում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը, մի կին պարբերաբար դահլիճից բղավում էր ու փորձում խանգարել հանդիպումը, թույլ չտալ, որ Քոչարյանը խոսքը շարունակի։ Նրան փորձում էին հանգստացնել, բայց ապարդյուն՝ տարեց կինը շարունակում էր բղավել ու դժգոհել, ինչից՝ չհասկացվեց։
Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ փորձեց հասկանալ, թե ինչ է կնոջ ուզածը, առաջարկեց նրան տեղ տալ՝ գա, նստի, բայց կինն անդրդվելի էր։
«Հիմա միգուցե գաք իմ տե՞ղը նստեք»,-տիկնոջն առաջարկեց Քոչարյանը։
Կինը, սակայն, դրան էլ չհամաձայնեց։ Հետո Քոչարյանն արձանագրեց, որ տիկինը հատուկ եկել է այստեղ՝ իրենց հանդիպումը փչացնելու, բայց հորդորեց հանսգտություն պահպանել և տիկնոջը խնդրեց հնարավորություն տա, որ շարունակի իր ելույթը։
«Ոչինչ, ինքն էլ է մեր քաղաքացին»,-ասաց Քոչարյանը։
Որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվեց, ու երկրորդ նախագահը շարունակեց ելույթը։
Կարծիքներ