ՔՊ-ականներից ովքեր կողմ չեն քվեարկել Հռոմի ստատուտին
Ինչպես ավելի վաղ գրել ենք, ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը։
Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր ՔՊ-ից։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։
Ուշագրավ է, որ ՔՊ 71 հոգանոց ֆրակցիայից 60 կողմ ձայն գրանցվեց։ ԱԺ-ում աշխատող մեր թղթակիցը նկատեց, որ քվեարկությանը չի մասնակցել նախկին ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը։ Մեր թղթակիցը նրանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա հասկանում է ստատուտի վավերացնելուց հետո հնարավոր վատ հետևանքները, ինչին ի պատասխան՝ Թորոսյանն ասաց, որ ինքը դահլիճում չի եղել, այդ պատճառով էլ չի հասցրել քվեարկել։
Չքվեարկողների թվում են նաեւ Մարիամ Սարգսյանը՝ Մակունցի նախկին օգնականը, Լենա Նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանը, որոնք ուշացել են քվեարկությունից։
Չեն քվեարկել նաեւ Խաչատուր Սուքիասյանը, Մաթեւոս Ասատրյանը, Քրիստինե Պողոսյանը, սյունեցի Կարեն Համբարձումյանը, Հայկ Ղալումյանը, Տաթեւիկ Ասատրյանը, ինչպես նաեւ Գուրգեն Արսենյանը, որն, ըստ տեղեկությունների, շուտով կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Վերջիններս բացակայել են եւ չեն մասնակցել այսօրվա նիստին։
Կարծիքներ