Մահացել է Շաղիկ Մարուխյանը

Մահացել է Շաղիկ Մարուխյանը

Այսօր հանկարծամահ է եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ առաջնորդներից մեկի՝ Հրայր Մարուխյանի դուստրը՝ «Երկիր» օրաթերթի նախկին խմբագիր Շաղիկ Մարուխյանը։ Մտերիմներն ասում են, որ առեղծվածային, անհասկանալի վախճան է ունեցել Շաղիկը՝ Հունաստանում ինչ որ միջատի կծելուց մի քանի օր անց ողջ օրգանիզմը կաթվածահար է եղել, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բարելավման է գնացել եւ նախորդ օրն արդեն միանգամայն լավ էր զգում, անգամ տուն էին տարել, իսկ երեկ անսպասելիորեն վիճակը վատացել է եւ գիշերը արձանագրվել է մահ։

Նա տարիներ առաջ՝ հոր մահից հետո, մոր հետ միասին Հունաստանից տեղափոխվել է Հայաստան եւ այս բոլոր ծանր տարիներին ապրել է հայրենիքում։ Շաղիկ Մարուխյանն աշխատում էր Վորլդ Վիժն կազմակերպությունում, ղեկավարում էր Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամը, նա 19-ամյա դուստր ուներ։