Ծովինար Խաչատրյանն անցել է նոր գործի

Ծովինար Խաչատրյանն անցել է նոր գործի

Մեր տեղեկություններով՝ «Արմդեյլի» կայքի նախկին տնօրեն Ծովինար Խաչատրյանը այժմ նոր աշխատանք ունի։ Նա նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում հիվանդանոցները կարեւորում են մամուլի հետ աշխատանքը։ Թերեւս դրանով է պայմանավորված հատուկ լրագրողների հետ աշխատելու համար մասնագետների ընդգրկումը։ Իսկ այս հիվանդանոցի դեպքում,առհասարակ, խոսնակի առկայությունը միայն լրագրողներիս կյանքը կհեշտացնի։ Այն բավականին մեծ հաստատություն է եւ նախկին տնօրեն,  ՀՀ երրրորդ նախագահի խնամի Արա Միասյանին աշխատանքից ազատելու, նրա դեմ քրեական հետապնդում սկսելուց հետո, հաստատությունն այս հայտնվեց «բոլոլաների» կենտրոնում։

2018 թվականի դեկտեմբերի 14-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ղեկավարում է Արման Հովակիմյանը, որը, ըստ լուրերի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ընկերական հարաբերություններ ունի։

«Հրապարակի» հետ զրույցում Հովակիմյանը երեք անգամ «այո» ասաց։ Ճի՞շտ է, որ Ծովինար Խաչատրյանին նշանակել եք մամուլի խոսնակ։ «Այո»։ Այսօրվանի՞ց։ «Այո»։ Կարևորու՞մ եք մամուլի հետ աշխատանքը։ «Այո»։

Հիշեցնենք, որ մեր գործընկեր Ծովինար Խաչատրյանը փաստաբանների պալատի խոսնակն էր, ապա անցավ ակտիվ լրատվության դաշտ՝ դառնալով արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին պատկանող Armdaily.am կայքի տնօրեն,իսկ այժմ կրկին վերադառնում է հասարակության հետ կապերի ոլորտ։ Կայքի տնօրեն է նշանակվել նախկին խմբագիրը՝ Ինգա Մարտինյանը։