Մոսկվան մտահոգված է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան մտահոգված է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը մտահոգում է Մոսկվային։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ»,- ասել է նա։ «Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա»,- ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան «կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման, խորհրդարանականների, հասարակական գործիչների և այլ մակարդակով հանդիպումների անցկացման համար»։ Պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավվածության մասին հարցին՝ Զախարովան նշել է. «Մենք տեսնում ենք, որ իրական իրավիճակը լիովին հակառակն է, ի հեճուկս Արևմուտքի հայտարարությունների»: