ԵՄ-ում մտավախություն ունեն կապված չինական կորոնովիրուսի ներթափանցման եւ տարածման հետ

ԵՄ-ում մտավախություն ունեն կապված չինական կորոնովիրուսի ներթափանցման եւ տարածման հետ

ԵՄ-ում անհանգստացած են Չինաստանում բռնկված եւ տարածվող նոր տիպի կորոնովիրուսի հնարավոր ներթափանցման հետ կապված։ Այդ պատճառով էլ բարձրացրել են վիրուսային ներթափանցման ռիսկայնության մակարդակը փոքրից մինչեւ չափավոր մակարդակի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմակերի հայտարարությունը այս առնչությամբ։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, Եվրահանձնաժողովում ամենայն ուշադրությամբ հետեւում են կորոնովիրուսի տարածմանը եւ հիվանդացության հետ կապված զարգացումներին։