Կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադարի հաստատման համար

Թուրքիան կշարունակի գործադրել ջանքեր՝ Ուկրաինայում առանց նախապայմանների հրադադարի հաստատման համար։ Միաժամանակ, Անկարան պատրաստ է նաեւ իրականացնել հրադադարի պահպանման մոնիթորինգը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Համաձայն թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների, նախարար Ֆիդանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս հայտարարությունը թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արել է այսպես կոչված «Վճռականների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։
Կարծիքներ