Warner Bros-ը նոր ֆիլմ կնկարահանի Հարլի Քվիննի մասին

Warner Bros-ը նոր ֆիլմ կնկարահանի Հարլի Քվիննի մասին

Warner Bros կինոընկերությունը քննարկում է սուպերչարագործ Հարլի Քվիննի մասին նոր ֆիլմ նկարահանելու հարցը։ Թե ինչ ֆիլմ է այն լինելու, դեռ հայտնի չէ։ Ինչպես հայտնում է Mignews.com-ը, երկրպագուները կարող են հուսալ , որ այն կարող է լինել Gotham City Sirens-ը, որը հիմնված է համանուն կոմիքսների վրա։

Հիշեցնենք, որ Հարլի Քվիննը Մարգո Ռոբբիի կատարմամբ, վերջերս էր ի հայտ եկել։ Հնարավոր է, որ շուտով մենք Հարլիի կերպարին հանդիպենք Ջեյմս Գաննի «Ինքնասպանների ջոկատում», հատկապես, որ նման ակնարկներ կինոմամուլում եղել են։