Պուտինը՝ ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին

Պուտինը՝ ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԽՍՀՄ փլուզման հետ Մերձբալթյան երկրներում ազգայնականության աճը որեւէ կապ չունի։ Այն տեղի է ունեցել ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության վարման հետեւանքով։ Այս մասին նա հայտարարել է «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ։

«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ փլուզմանը, ապա վերջինիս պատճառների մեջ Մերձբալյան երկրներում ազգայնականության աճը չկա։ Հիմնականում ԽՍՀՄ փլուզումը եղավ տնտեսական անարդյունավետ քաղաքականության պատճառով, որը բերել է կոլապսի սոցիալական ոլորտում»,- ասել է Ռուսաստանի նախագահը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։ Նա նաեւ հավելել է, որ ԽՍՀՄ փլուզման հետեւանքները եղան շատ ավելի վատ, քան ակնկալվում էր, կամ կարելի էր նույնիսկ երեւակայել։