ԱՄՆ-ն դատի է տվել Google-ին շուկան մոնոպոլիզացնելու համար

ԱՄՆ-ն դատի է տվել Google-ին շուկան մոնոպոլիզացնելու համար

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Google ընկերության, մեղադրելով վերջինիս մենատիրության մեջ։ Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ մեղադրանքի, Google-ը մեղադրվում է օնլայն որոնողական ոլորտում գերակա դիրքի չարաշահման, մրցակցության ոչնչացման եւ շուկայի մոնոպոլիզացման մեջ, որով վնաս է հասցվել սպառողներին։ Միաժամանակ նաեւ տեխնոլոգիական ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ հեռախոս արտադրող ընկերություններին վճարում է գումար այն բանի համար, որ իր արտադրած որոնողական համակարգը։ Նշենք որ ներկայումս Google-ի սեփականատեր Alphabet ընկերության շուկայական արժեքը կազմում է մեկ տրիլիոն դոլար։