Սերժ Սարգսյանը.... . Լեւոն Երանոսյան

Սերժ Սարգսյանը.... . Լեւոն Երանոսյան

«Իմ մարտական ընկերն է, բա չգա՞մ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, որը ներկա էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ գործի դատական նիստին։

Մեր մյուս հարցին՝ հավատո՞ւմ է Սարգսյանի անմեղությանն՝ ասաց․ «Սերժ Սարգսյանը․․․»,-այլեւս չշարունակեց խոսքը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: