Կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին դիմումի նախագիծ. Խաժակյան

Կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին դիմումի նախագիծ. Խաժակյան

Երեւանի ավագանու հերթական նիստին այսօր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ  կներկայացնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին դիմումի նախագիծը:

Նրա խոսքով՝ կապիտուլյանտ վարչապետը պետք է հրաժարական տա:

«Եթե նախկինում կարելի էր բոլոր ձախողումներն արդարացնել նախկին իշխանություններից մնացած ժառանգությամբ, ապա այժմ դրանք ոչնչով չի կարելի քողարկել: Նախագիծը ստորագրել ենք ես եւ իմ գործընկեր Թեհմինա Վարդանյանը: Ցանկացողները կարող են միանալ»։