Ալիեւի եւ Էրդողանի կողմից բացվել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը

Ալիեւի եւ Էրդողանի կողմից բացվել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի կողմից իրականացվել է Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությունը։

Ուշագրավ է այն, որ Թուրքիայի նախագահը միանգամից ժամանել է Ֆիզուլիի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, Էրդողանը այսօր այցելելու է նաեւ Զանգելանում ստեղծվող «խելացի գյուղ», որի շինարարությանն աջակցում է Թուրքիան։