Տագնապի զանգերը պիտի հնչեցնել․ հասարակությանը պարզ ու շիտակ պիտի բացատրել՝ ինչ է կատարվում

Տագնապի զանգերը պիտի հնչեցնել․ հասարակությանը պարզ ու շիտակ պիտի բացատրել՝ ինչ է կատարվում

Ունենք բացարձակ ձախողված իրավիճակ։ Մենք մեր հետ պիտի ճիշտը խոսենք ու հասարակությանն էլ ամեն բան բացատրենք հնարավորինս պարզ ու շիտակ։ Հասարակությունը ի վերջո պիտի հասկանա, որ անտարբերությամբ մենք մի օր էլ ավելի ցավոտ հարվածների ենք բախվելու։

Այս մասին քիչ առաջ  «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» թեմայով հրավիրված քննարկմանը իր ելույթում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

«Երբ որ ժամանակին բուն խնդիրը Արցախն էր, տեղեկատվական գրոհների շրջանակում փորձում էին մարդկանց մեջ սերմանել, թե Արցախը Հայաստանի տարածքը չէ, հետևաբար Արցախը Հայաստանի հարցը չէ։ Ասում էին՝ եթե Արցախի հարցը լուծվի, Հայաստանը այլևս որևէ խնդիր չի ունենա։ Սակայն ինչպես տեսնում ենք, հիմա արդեն թշնամի երկիրը խնդիր է դնում արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ։ Սա ապացույցն է, որ հակամարտությունը Արցախով չի սահմանափակվում։ Նույն վարչապետը ժամանակին ասում էր, թե անվտանգության հենքը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, սակայն երբ նայում ենք այդ փաստաթղթի դրույթներին ու փորձում հասկանալ, թե դրանցից քանիսն են իրականացվել, հասկանում ենք, որ չիրականացված դրույթներն ավելի շատ են, քան իրականացված։ Զանգերից խոսեցիք։ Այո, միանշանակ տագնապի զանգերը պիտի հնչեցնել ու առաջին անգամ չէ, որ այդ զանգերը հնչեցվել են։ Մեր կուսակցության քաղաքական խորհուրդի ժամանակ կուսակցության ղեկավարի կողմից տագնապի զանգերը հնչեցվել են։ Դա 2020 թվականի հունիսն էր՝ մինչև 44-օրյա պատերազմը»,- հավելեց նա։