Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը կվերակառուցի կոնսերվատորիան

Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը կվերակառուցի կոնսերվատորիան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիտեկ» ՍՊԸ-ն  Քաղաքաշինության կոմիտեից 2 միլիարդ 671 մլն 182 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել, որի առարկան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցումն է։ Պայմանագիրը ստորագրվել է 3 օր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, աշխատանքների ավարտման ժամկետ է սահմանվել 720 օր՝ 2 տարի։ Ընկերությունն այդ գումարով պետք է իրականացնի կոնսերվատորիայի պատերի ամրացման աշխատանքներ, արտաքին ու ներքին սանտեխնիկական աշխատանքներ, էլ․ մոնտաժային աշխատանքեր և այլն։