Բաղդասարովն առաջարկել է հարձակվել Թուրքիայի վրա

Բաղդասարովն առաջարկել է հարձակվել Թուրքիայի վրա

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը Թուրքիայի դեմ ագրեսիայի կոչ է արել։

Այդ մասին պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ Բաղդասարովը Կրեմլին կոչ է արել օգտվել Թուրքիայում տիրող անմխիթար վիճակից, որը երկրաշարժի հետևանքով ահռելի զոհեր ու ավերածություններ է ունեցել։
«Թուրքիան այժմ ծանր վիճակում է. Եկեք օգտվենք այդ հանգամանքից: Մենք նրան դուրս ենք մղելու Կենտրոնական Ասիայից, պառակտելու ենք նրա ազդեցությունն Ուկրաինայում, դուրս ենք մղելու Հարավային Կովկասից, որոշակի ուժեր կբարձրացնենք Թուրքիայում և կվերադարձնենք մեր պետությանը այն, ինչը պատմականորեն մեզ է պատկանում՝ Կոստանդնուպոլիսը։  Խաչ կկանգնեցնենք Սուրբ Սոֆիայի եկեղեցու վրա... Միգուցե հերի՞ք է։ Եկեք ետ վերցնենք այն։ Ռուսաստանի հարավն իրենցն են համարում։ 

Իսկ ինչո՞ւ չենք կարծում, որ այն երբեք իրենցը չի եղել։ Թուրքը թուրք չէ։ Թող նրանք նայեն հայելու մեջ: Եկեք օգտագործենք այնտեղ տիրող ճգնաժամը։ Փառք Աստծո, ճգնաժամ է։ Ճգնաժամը պետք է ավարտվի մեր տարածքների վերադարձով»,-նշել է նա։