Մթոմ ես շատ կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ

Մթոմ ես շատ կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ

Նիկոլը որ եկավ, սաղ իմանում էին թե հեսա- հեսա օլիգարխների ձեռքից հարստությունը առնելու՝ իրենց է տալու կամ էլ բյուջեն է լցնելու։  «Սաղ մի աչք դառած մեծն հեղափոխականի» քայլերին էին հետևում։ Գեներալ Մանվելին որ «մի կոպեկանոց սարքեց», մարդիկ էյֆորիայի մեջ սպասում էին, որ կանցնի գեներալ Սարոյանին։ Շատերն են հիմա մեղադրում, որ Սեյրանը Մանվելի կողքին չկանգնեց, էդ մեղադրողներից քանի՞սն են Մանվելի կողքին կանգնել։ Իշխանությունը՝ հանձինս Փաշինյանի, «տուշոնկայի օպերացիան» այնքան վարպետորեն էր սարքել, որ Մանվելի կողքին կանգնելը, նրան պաշտպանելը հայրենիքի դավաճանության պես մի բան էր։ Սարոյանի սիրած բառն էր՝ մալադեց։ Իրոք, «մալադեց Նիկոլին» նման վարպետության համար։ Սեյրանը Մանվելի կողքին չկանգնեց, որովհետև, իմ կարծիքն է, լավ գիտեր, որ գեներալների օպերացիան շարունակվելու է ու հաջորդ «մի մատ մեղրը» կարող է իրեն սարքել։ Նա լավ գիտեր, որ հերոսից մինչև անտիհերոս դարձնելը Նիկոլի համար հեչ բան էր։ Ինքը չէր ուզում, որ դավաճանի խարան դաջվեր իր ճակատին։ Պարզ մարդ էր, բայց խորագետ, լավ էր հասկանում, թե պետության նավը ուր է տարվում։  

Նորից Նիկոլի գալուց ու Մանվելին փոշիացնելուց խոսեմ։ Այդ օրերին խոսվում էր, հավանաբար իշխանությունն էր տարածում, որ գեներալ Սարոյանը փախել է։ Վախի մթնոլորտ էր ԱԱԾ-ի միջոցով տարածվում, մարդիկ դեռ տեղյակ չէին այդ խաղերին ու հավատում էին ստերին։ Ասում էին, որ գեներալի տանը իրավապահներ են եղել․․․ 

Գեներալ, Աժ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը  հերքեց  տարածված լուրերը, թե իր տանը իրավապահներ են եղել։ Այդ ընթացքում, եթե հիշում եք, չէր կարողանում քայլել, ոտքերի վիճակը լավ չէր ու համարյա միշտ պառկած էր։ Բայց դա չխանգարեց, որ նա իրեն հատուկ հումորով հերքի՝ մըթոմ ես շատ կարամ քայլեմ, մի հատ էլ փախնեմ․

«Հիմա, որ ինձ չեք հավատում, ի՞նչ ասեմ: Վառոտներից մի հատ միլիցա չի մտել, սուտ ա: «Թռավ», «ճողոպրեց», «փախավ», լավ ամոթ է, գոնե զանգեք ճշտեք: Գրում եք, սենսացիա եք անում, բայց ճիշտը պիտի գրվի»։