Նավթը համաշխարհային շուկայում կրկին թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում կրկին թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում կրկին գնաճ է արձանագրել։ Այդ մասին վկայում են էտալոնային տեսակների՝ Brent-ի եւ WTI-ի բորսայական սակարկությունների տվյալները։ Ըստ այդմ, Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի բորսայում թանկացել է 0,33 տոկոսով կամ 0,13 դոլարով եւ մեկ բարելի դիմաց կազմել 40,12 դոլար։ WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու-Յորքի բորսայում թանկացել են 0,02 դոլարով կամ 0,05 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց 37,39 դոլար։