Լուրջ ճգնաժամի մեջ ենք․ կառավարությունը հաստիքացուցակները չի հաստատում

Լուրջ ճգնաժամի մեջ ենք․ կառավարությունը հաստիքացուցակները չի հաստատում

Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով տևական ժամանակ մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Իրականում այս խնդրի հետ կապված դիմել ենք Վենետիկի հանձնաժողով, որն էլ իր հերթին արձանագրել է՝ դա անթույլատրելի վիճակ է, և կան հակասահմանադրական ակտեր, որոնք պետք է վերացվեն, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կախվածության մեջ ընկնել գործադիր իշխանությունից։

Վիճակը Վենետիկի հանձնաժողովից հետո չի փոխվել, բայց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել ենք, բայց դեռ փոփոխություն չկա»,- հավելեց Թաթոյանը։