Լոռեցյանի ազգականների կողմից ճնշում է սկսվել. դատախազ

Լոռեցյանի ազգականների կողմից ճնշում է սկսվել. դատախազ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԿԳՄՍ  նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը շարունակվում է, այսօրվա նիստին ամբաստանյալներ Էդուարդ Հովհաննիսյանը ուշագրավ հայտարարություն արեց, թե իրեն ստիպել են Լոռեցյանի դեմ ցուցմունք  տալ։

Այս հայտարարությանը արձագանքեց դատախազ Դավիթ Սարգսյանը։ Նա նշեց, որ Էդուարդ Հովհաննիսյանի վրա ինչ-որ եղանակներով ճնշում է առկա, եւ Լոռեցյանի ազգականների կողմից ճնշում է սկսվել։

Հիշեցնենք. ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը, 2019 թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության ու դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։