7-րդ անգամ կանցկացվի Ուջանի միջազգային կինոփառատոնը 

7-րդ անգամ կանցկացվի Ուջանի միջազգային կինոփառատոնը 

Օգոստոսի 22-29 Արագածոտն մարզի Ուջան գյուղում տեղի կունանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի պաշտոնական ազդագիրն արդեն հրապարակվել է։

Փառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը, ամբողջովին տեղի է ունենալու Ուջան գյուղում։ Հատուկ փառատոնային Երեւան-Ուջան-Երեւան երթուղին հնարավորություն կտա երեւանյան հանդիսատեսին, կտրվելով քաղաքային անցուդարձից, ցերեկային ժամերին գալ Ուջան, բազմապիսի ֆիլմեր դիտել Ուջանի մշակույթի տանը, այնուհետ տեղափոխվել Ուջանի այգի եւ մինչեւ ուշ երեկո շարունակել վայելել արդի համաշխարհային վավերագրական կինոյի լավագույն նմուշները բաց երկնքի տակ։ Նշենք, որ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է ու անվճար։

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 30 ամենատարբեր՝ ազգագրական, մարդաբանական ու փորձարարական ժանրերի լիամետրաժ ու կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մոտ 2 տասնյակ երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Իրանից, Ֆիլիպիններից, Մարոկկոյից։ 
Արտամրցութային բաժնում հատուկ ռետրոսպեկտիվ ծրագրով հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսիական կինոյի ամենայուրատիպ ու մեծագույն վարպետներից մեկին՝ առեղծվածային Քրիս Մարկերին՝ վերջինիս 100-ամյակի կապակցությամբ։