«ՄարԹի աշկը պիտի քշտանա, պերանը քշտացող չի» 

«ՄարԹի աշկը պիտի քշտանա, պերանը քշտացող չի» 

Իրապատումներ կան, որոնք բոլոր ժամանակների համար էլ օգտակար են և որևէ մեկը չի կարող ասել՝ դե էն ժամանակ ուրի՜շ էր․․․ Ուշի ուշով հետևում եմ Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերին և առանց վարանելու կասեմ, որ սարսափելին այն չէ, որ նա այդ կադրերին բերեց ու ասաց՝ բոլորի գրպաններն էլ դատարկ են։ Բերեց այն արդարացումով, որ ճիշտ է, նրանք փորձ չունեն, բայց «մաքուր երեխեք են»՝ չեն լափել, չեն թալանել․․․ Ինքն էլ այդ արդարացումով իշխանության եկավ՝ թալանչի չէ, նախկին չէ, գալիս է, որ թալանված ժողովրդին փրկի «գայլերից»։ 

Ինչևէ, փորձենք հասկանալ, թե ինչու Նիկոլի ու իր նշանակած կադրերի «աչքը չի կշտանում»։ Մամուլում հաճախ են գրում մանկության ժամանակ Նիկոլի  հեծանիվ չունենալու և ունեցողների հանդեպ, հետագայում մի ողջ ժողովրդի հանդեպ չարանալու մասին։ Բայց ես կոնկրետ օրինակ ունեմ, որ մանկությունից մինչև հիմա ուղեկցում է ինձ ու այս հարցի պատասխանը կամբողջացնի։  
Դժվար տարիներ էին, քաղցր չկար։ Շոկոլադը երազանք էր։ Տան մայրերը, որ ձեռքները շոկոլադ  էր ընկնում, «բանկայի մեջ զակատ էին անում» ու պահում Նոր տարվա համար։ Գյուղում մի հարևան ունեինք, որը հինգ տղա ուներ։ Հետագայում հինգն էլ բարձր պաշտոններ ստացան Երևանում։ Նրանց «արևով երդվում էին»։ Եղբայրներից մեկը նույնիսկ կենտկոմի քարտուղարի պաշտոնի  հասավ։ Ասում էին՝ աչքները կուշտ, ժողովրդի մասին մտածող, ազնիվ  ղեկավարներ են։ 
Ես նրանց հետ էի անցկացրել մանկությունս ու օրը տասը անգամ «թռնում էի նրանց տուն»։ Մինչև հիմա մոտս տպավորվել է հետևյալ պատկերը։ Սեղանի վրա շոկոլադ, թթի չամիչ, շաքար, պեչենի էր միշտ դրված լինում։  Մի օր իրենց տատը, երբ  հարսի վրա բարկանում էր՝ «ախճի, բա տկողիննա ճղուպերը հո՞րա»,-  հարևանի հարսը, որը նույնպես իրենց տուն էր եկել, հարցրեց․ 
- էս կամփեդը- պանը պաց-պաց տիրալ եք, էդ խոխերքը օտու՞մ չեն…
Տատն էլ թե․
-ՄարԹի աշկը պիտի քշտանա, պերանը քշտացող չի… Ծակ աշկը մինակ վեղը կքշտըցնի…
Հիմա նայում ու մտածում եմ էսօրվա թիմի արագ հարստացմանը ու մտածում, որ, իրոք, «Ծակ աշկը մինակ վեղը կքըշտըցնի»… Էդ մարդիկ, ոնց քաղցած եղել, այդպես էլ մնալու են։ Նման մարդիկ կշտանալ չգիտեն։ Նրանք ժամանակին կուշտ կերածների «բկից հանում են կերածը ու իրենք ուտում»։